Բողոքի ցույց Վրաստանի առողջապահության նախարարության առջեւ

Հունվարի 23-ին Վրաստանի Աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարության առջեւ հասարակական կազմակերպություններն ու սահմանափակ հնարավորություններով երեխաների ծնողները կազմակերպեցին բողոքի ցույց:Ակցիան կազմակերպվել էր հոգեբանական ծառայությունների՝ մասնավորապես սուր հոգեկան խանգառում ունեցողների բաժինների փակման պատճառով, որոնք մինչ այս գործում էին հիվանդանոցներում:

Ցույցի մասնակիցները պնդում են, որ պետության կողմից սահմանափակ հնարավորություններով երեխաներին հատկացված գումարը՝ ամսական 180 լարին բավարար չէ նրանց բուժման ծախսերը հոգալու համար:

00111.MTS.неподвижное изображение001Սահմանափակ հնարավորություններով երեխայի ծնող Լելա Ջանաշիան հայտարարեց. «Աերոսմիթի համերգի համար կառավարությունը վատնում է 5 միլիոն լարի, իսկ սահմանափակ հնարավորություններով երեխաների համար գումար չունի: Սա երկրի դեմքն է ցույց տալիս: Վրաստանում սով է, բացարձակ աղքատություն, ամոթ է, ես՝ որպես ծնող չեմ կարող անտարբեր վերաբերվել սրան: Պատրաստ եմ երեխայիս հետ հացադուլ սկսել կառավարության շենքի մոտ: Բյուջե ամեն ինչի համար ունեն, ափսոսում են գումարը այս մարդկանց համար, թոշակառուների համար»:

Ժողովրդավարական զարգացման միջազգային կենտրոնի անդամների խոսքով, հոգեկան խնդիրներ ունեցողների համար ծառայությունների դադարեցման պատճառ է հանդիսանում առողջապահության նախարարության կողմից հայտարարված ֆինանսավորման կրճատումը: Կազմակերպության անդամներից մեկն «Ալիքի» հետ զրույցում նշեց. «Առողջապահության նախարարության գործունեության արդյունքում 90 երեխա փողոցում է մնացել: Մինչ այս արդեն իսկ դեղորայքն էին սահմանափակ քանակությամբ տրամադրում, հիմա էլ փորձում են փողոցում թողնել հիվանդներին, ինչը` անընդունելի է: Հույս ունենք, որ նախարարությունը ոչ միայն կդադարեցնի իրականացվող քաղաքականությունը, այլեւ կվերաբացի փակված բաժինները»:

00111.MTS.неподвижное изображение002«Համագործակցություն մարդու իրավունքների համար» կազմակերպության գործադիր տնօրեն Անա Արգանաշվիլի խոսքով.«Երկրում վատթարացել են հոգեկան խնդիրներով անձանց տրամադրվող ծառայությունները: Մարդիկ, որոնք ունեն սուր հոգեկան խնդիրներ, չեն ստանում անհրաժեշտ օգնությունը: Փակվել է 3 բաժին, որտեղ նրանք օգնություն էին ստանում, ինչի արդյունքում վերջինները փաստացի փողոցում են հայտնվել: Հայտարարություն գրել ենք, ուղարկել առողջապահության նախարարությանը, սպասում ենք պատասխանի»:

00111.MTS.неподвижное изображение003Այն մասին, թե ինչ քայլերի պիտի դիմի պետությունը հարցը լուծելու համար, խոսեց հոգեբան Մանանա Շալաշիձեն «Այս ճգնաժամային իրավիճակը, որ ստեղծել է առողջապահության նախարարությունը, պետք է վերանայվի եւ փոփոխվի ֆինանսավորման կարգը: Սա չպետք է որոշեն միայն հոգեբանները, այս հարցը որոշվելու է փորձագետների կողմից»:

Նախարարության մամլո խոսնակը Սոփո Ճումբուրիձեն նշված թեմայի վերաբերյալ հայտարարել է, որ ֆինանսավորման հին կարգը հիվանդանոցներին կամայական մոտեցման հնարավորություն էր տալիս, ինչի արդյունքում չէր պաշտպանվում հիվանդների շահերը, ինչը հաստատվել է 2016 թ-ին իրականացված մոնիտորինգի արդյունքում:

sopo«Շատ դեպքեր են եղել, երբ սուր հոգեկան խնդիրներով հիվանդները ոչ լիարժեք բուժման նպատակով հիվանդանոցում էր հայտնվում ամիսը մի քանի անգամ: Սա կլինիկաներին հնարավորություն էր տալիս ֆինանսական միջոցներ ստանալ ոչ լիարժեք բուժում իրականացնելով: Նոր մեթոդոլոգիան նվազեցնում է այս ռիսկերը»,- հայտարարել է Ճումբուրիձեն:  Ակցիայից հետո կողմերը առողջապահության նախարարությունում հանդիպում են ունեցել:

Թողնել պատասխան