Երեք քվեաթերթիկ` մեկ ընտրողին.Մառնեուլիում խախտումներ են արձանագրվում

Մառնեուլիում ընտրական օրվա մեկնարկի պահից ի վեր ավանդույթի համաձայն աղմուկ է: Այսպես, ընտրատեղամասերից մեկում մի քանի րոպեով դադարեցվել է ընտրությունների գործընթացը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դիտորդը հայտարարել է, որ իրեն թույլ չեն տվել իր աշխատանքն իրականացնել, ինչից հետո տարածքում մոբիլիզացվել են իրավապահ մարմիններ ևս:

Մառնեուլիի շրջանի մեկ այլ ընտրատեղամասում հանձնաժողովի անդամն ընտրողին 3 քվեաթերթիկ է տվել երկուսի փոխարեն, իսկ տեղի ունեցածը հայտնաբերելուց հետո հայտարարել է, որ շփոթվել է:

Հիշեցնենք՝ երկրի ողջ տարածքում ընտրառեղաասերը բացվել են 08:00-ին:

Խորհրդարանական ընտրություններն անցկացվում են խառը 120/30 ընտրական համակարգով: Ընտրողները կստանան երկու քվեաթերթիկ, որոնցից մեկում նրանք պետք է նշեն իրենց նախընտրած մեծամասնական թեկնածուին, իսկ մյուսում՝ կուսակցությանը: