Վրաստանը՝ աշխարհի «ամենածխող» երկրների թվում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր զեկույցի համաձայն, Վրաստանն այն երկրների թվում է, որտեղ ծխողների տոկոսային քանակն ամենաբարձրն է: Զեկույցի համաձայն Վրաստանի բնակչության 33 տոկոսը ծխող է:
Ըստ զեկույցի` Վրաստանում մինչև 16 տարեկան անչափահասների 12 տոկոսը ծխում է: Իսկ ծխող տղամարդկանց քանակը կազմում է 57 տոկոս:
Ամեն տարի Վրաստանում ծխախոտ օգտագործելու հետևանքով առաջացած խնդիրների պատճառով 11 400 մարդ է մահանում: