Լագոդեխիում գերմանացի զբոսաշրջիկ է մահացել

Լագոդեխիում, Գուրգենիան գյուղում գտնվող Նինոսխևիի ջրվեժի մոտակայքում գերմանացի զբոսաշրջիկ է մահացել:

Առկա տեղեկատվության համաձայն, միջին հասակի տղամարդն ընկել է ջրվեժի բարձունքից և տեղում մահացել:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկատվությամբ, տղամարդու դին տեղափոխվել է Գուրջաանիի դիահերձարան:

Գերմանացի զբոսաշրջիկը կնոջ հետ Լագոդեխի հանգստանալու էր ժամանել մի քանի օր առաջ և ապրում էր հյուրանոցում: