Հրապարակվել են օտար լեզուների քննությունների արդյունքները

Միասնական ազգային քննությունների օտար լեզուների արդյունքները հրապարակվել են: Դիմորդներն արդյունքներին ծանոթանալ կարող են կայքէջի և SMS հաղորդագրության միջոցով:

Կայքէջի միջոցով արդյունքներին ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ:

Ինչ վերաբերում է SMS-ի միջոցով քննության արդյունքներին ծանոթանալուն, դիմորդն իր անձնական կոդը պետք է ուղարկի 93 333 համարին:

Մյուս քննությունների արդյունքները կհրապարակվեն փուլ առ փուլ: