Ռուռուան քվեարկեց հանուն «բալանսավորված» խորհրդարանի

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»  կուսակցության կողմից Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Նիկա Ռուռուան քվեարկեց  «հանուն Վրաստանի ազատ ապագայի, տարածքային ամբողջականության ու բալանսավորված խորհրդարանի»:

«Ալիքի» հետ զրույցում նա նշեց, որ ընտրությունների ընթացքում արդեն լուրջ խախտումներ են արձանագրվել.  «դեռեւս մի քանի ժամ է, ինչ բացվել են ընտրատեղամասերը, սակայն  արդեն իսկ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: Որոշ ընտրատեղամասեր բացվել են ժամանակից շուտ։ Պատրաստվում են (նկատի ունի իշխանությունները-խմբ․) կարուսելներ կազմակերպել, կեղծ անձնագրերով ընտրություն անել։ Սրանք քրեական լուրջ հանցագործություններ են: Այս ամենը կարձանագրվի: Հուսով եմ, որ  «Վրացական երազանք»-ը խելքի կգա և իր սահմանադրական մեծամասնություն ունենալու ագահությամբ չի վտանգի ընտրությունները»։

Հիշեցնենք՝ նույն ընտրատարածքում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, Մշակույթի նախկին նախարար Նիկա Ռուռուայի  մրցակիցը  Ֆրանսիայում ծնված Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին է, ում թեկնածությունը ողջունել էր «Վրացական երազանքը»։  Զուրաբիշվիլին երկրի արտաքին գերատեսչությունը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրավերով ղեկավարել է 2004-2005 թթ․-ին:

Թողնել պատասխան