Վրաստանում կանցկացվի Black Eyed Peas-ի համերգը

Վրաստանում կանցկացվի ամերիկյան հայտնի Black Eyed Peas հիփ-հոփ խմբի համերգը: Խմբի անդամներին հունիսի 16-ին կհյուրընկալի Black Sea Arena համերգային դահլիճը:

«Հունիսի 16-ին Black Sea Arena դահլիճում՝ Check in Georgia-ի շրջանակներում, 2019 թվականի սեզոնը կբացվի ամերիկյան Black Eyed Peas խմբի համերգով»,- ասվում է այս մասին տարածված հայտարարությունում:

Տոմսերի վաճառքը կմեկնարկի այսօր՝ ապրիլի 30-ին, երեկոյան ժամը 20:00-ին՝ TKT.ge և  Eventer.ge կայքերում: