Մոտ 2,3 մլն լարիի տուգանք՝ առանց ուղեվարձի տրանսպորտից օգտվելու համար

Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթի համաձայն, 2022 թվականի ընթացքում Թբիլիսիում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար՝ որպես տուգանք բյուջե է մուտքագրվել 2 մլն 294 հազար 426 լարի:

Ըստ տվյալների՝ այս ցուցանիշը 7 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Փաստաթղթի համաձայն, 2021 թվականին առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար տուգանված անձանցից բյուջե է մուտքագրվել 334 հազար 731 լարի։

Ի դեպ, Թբիլիսիում 20 լարի տուգանք է կիրառվում քաղաքային տրանսպորտով, մասնավորապես՝ ավտոբուսով առանց ուղեվարձի վճարի օգտվելու համար. 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում վերջինս կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: