Վրաստանի կառավարությունը դիմել է խորհրդարանին օրենսդրական փոփոխություններով, որոնց համաձայն՝ հնարավոր է, որ նախարարի առաջին տեղակալին կամ տեղակալին վերապահվի վարչապետի հատուկ ներկայացուցչի գործառույթը։ Նույն նախագծով հնարավոր է դառնում նաև, որ նախարարի առաջին տեղակալը կամ տեղակալը համատեղության կարգով իրականացնի համապատասխան նախարարության կառավարման ոլորտում գտնվող հանրային իրավունքի իրավաբանական անձի կամ ենթակա հիմնարկի ղեկավարի լիազորությունները։
Փոփոխություններն իրականացվում են «Վրաստանի կառավարության կառուցվածքի, լիազորությունների և գործունեության կարգի մասին» օրենքում։ Այն քննարկվելու է արագացված կարգով։
Ինչպես պարզաբանում է կառավարությունը, նշված գործառույթների ավելացումը լրացուցիչ վարձատրության սահմանում չի նախատեսում, և այն իրականացվելու է առանց վարձատրության։
Նշենք, անցյալ շաբաթ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլին նշանակվեց Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ։