Աբխազական կողմի պնդմամբ՝ աբխազ հանցագործը թաքնվում է վրացական կողմում

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո դատախազության տվյալներով, քաղաքացի Ռուսլան Գամիսոնիան, որին դե ֆակտո Գերագույն դատարանը դատապարտել էր կանխամտածված սպանության համար, նաև Գուլրիփշի դատարանը Ռուսաստանի երկու քաղաքացու բռնաբարության մեղադրանք էր ներկայացրել, 2022 թվականի ամառվանից հետո ապաստանել է Վրաստանում։

Դե ֆակտո դատախազության փոխանցմամբ՝ 2023 թվականի հունվարի 18-ին Գամիսոնիայի դեմ քրեական գործ է հարուցվել ևս երկու հոդվածով՝ պետական ​​սահմանի ապօրինի հատելու և Աբխազիայի «տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության» դեմ լրատվամիջոցներով հրապարակային կոչեր անելու համար:

Ըստ տվյալների՝ Աբխազիան Վրաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ Գամիսոնիան Tik Tok սոցիալական ցանցում կոչեր է տարածել:

Նկատենք, որ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունն աբխազական կողմի  տարածած հաղորդագրությունը չի մեկնաբանել: