ԵՄ միջնորդը կոչով դիմել է քաղաքական ուժերին

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի անձնական ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը նախօրեի ընթացքում հանդիպումներ է անցկացրել Վրաստանի վարչապետի ու նախագահի հետ: Դանիելսոնը հանդիպել է նաև ինչպես իշխանական այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Խոսելով բանակցությունների ընթացքի մասին՝ Դանիելսոնն առանձնացրել է ընտրական բարեփոխումների և արդարադատության ոլորտի բարեփոխումների հարցերը: Դանիելսոնը հայտնել էր, որ այսօր պատրաստ կլինի Շարլ Միշելի մասնակցությամբ պատրաստված փաստաթուղթը։

Դանիելսոնը կոչ է արել քաղաքական ուժերին ապահովել Վրաստանի ապագա հաղթանակը, ինչը կլինի նրանց ընդհանուր հայտարարի գալը:

Հիշեցնենք, որ Կրիստիան Դանիելսոնը մարտի 28-ին արդեն հանդիպել է մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ու քննարկել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծման ուղիները: