Վրաստանը շաբաթվա վերջում կստանա չինական պատվաստանյութ

Վրաստանը շաբաթվա վերջում Չինաստանից պատվաստանյութ կներկրի: Այս մասին կառավարության գլխավորած կորոնավիրուսի տարածման դեմ ստեղծված միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Վերջինս հայտնել է, որ Վրաստանը խորհրդատվություններ է անցնում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, թե ինչպես կիրառել այս պատվաստանյութը:

«Շաբաթվա վերջում սպասում ենք Չինաստանից պատվաստանյութի ներկրմանը, որը ճանաչված է Հունգարիայի կողմից: Սպասում ենք ԱՀԿ-ի ճանաչմանը, թույլտվությանը որպեսզի Հունգարիայի նման սկսենք պատվաստումն այս պատվաստանյութով»,- հայտարարել է Տիկարաձեն: