Իշխանության ներսում խամաճիկների տեղափոխությունը ոչ մի արդյունք չի տա. Խոշտարիա

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Էլենե Խոշտարիան արձագանքելով կառավարությունում տեղի ունեցող փոփոխություններին, ասել է, որ «իշխանության ներսում խամաճիկների տեղափոխությունը ոչ մի արդյունք չի կարող տալ»:

«Խնդիրների առանցքում շարունակում է մնալ «Վրացական երազանք»-ի կառավարման ոճը: Այս իրականությունում պետք է զրկել իշխանություններին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունից՝ այն տալով ժողովրդի թեկնածուին: Մենք առաջարկել ենք Շալվա Շավգուլիձեի թեկնածությունը, լավ կլինի, որ մյուս ուժերը ևս հանդես գան առաջարկություններով: Այդ դեպքում «Վրացական երազանք»-ը ներկայացնող դատախազ չենք ունեա: Այս ամենը կհանգեցնի որոշ բարեփոխումների, այլապես իրականացվող փոփոխություններն ու տեղափոխությունները անիմաստ խաղ են»,-interpressnews-ի փոխանցմամբ, ասել է Խոշտարիան:

Թողնել պատասխան