2026-2027 ուսումնական տարվա գրանցման արդյունքում Թբիլիսիի քաղաքային մանկապարտեզներում գրանցվել է մինչև 15 հազար սան, սակայն այս փուլում ավելի քան 8000 տեղ դեռևս թափուր է, քաղաքապետարանի խորհրդի նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Այս տարվա գրանցման արդյունքում Թբիլիսիի մանկապարտեզներում ընդունել ենք մինչև 15 հազար սանի։ Այս փուլում Թբիլիսիի մասշտաբով ունենք ավելի քան 8000 թափուր տեղ։ Ինչ վերաբերում է երեխաների ընդհանուր թվին, մայրաքաղաքի մասշտաբով մանկապարտեզները սպասարկում են մինչև 60 հազար սանի»,- ասել է Կախա Կալաձեն։
Քաղաքապետի խոսքով՝ նոր ուսումնական տարում սաների առաջին խումբն է ընդունել Սամգորիի շրջանի Եվգենի Ափխազավայի փողոցում գտնվող №168 մանկապարտեզը, որը նախատեսված է 12 դաստիարակչական խմբի համար։
Կախա Կալաձեն նաև ասել է, որ արձակուրդի ընթացքում մայրաքաղաքի 24 մանկապարտեզում անցկացվել են վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ․ թարմացվել են ինտերիերը, ճակատամասերը և բակերի ենթակառուցվածքները։