Երեկվա օրը համառոտ. մարտի 31

Մարտի 31-ի ամենաքննարկված թեման խորհրդարանում տարեկան զեկույցի ներկայացման ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններն էին: Զուրաբիշվիլին դիմել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը և հարցրել. «Որտե՞ղ եք կանգնած, ինչո՞ւ եք հեռացել ժողովրդի կամքից և նրանից ստացած մանդատից»:

Զուրաբիշվիլիի հայտարարությունները մեկ նյութով՝ այստեղ:

Վրաստանի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը, պատրաստակամություն է հայտնում համագործակցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ Եվրամիության 12 հանձնարարականների իրականացման գործում։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հակակոռուպցիոն բյուրոյի հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է, որ կոռուպցիայի վերահսկման մակարդակով Վրաստանը առաջ է անցել ԵՄ անդամ 11 և ՆԱՏՕ-ի անդամ 13 երկրներից։

Թբիլիսիի քաղաքային դատարանի մոտ, որտեղ ընթանում էր Լազարե Գրիգորիադիսի դատավարությունը, ով մեղադրվում է մարտին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանի վրա հարձակվելու և պետական գույքը վնասելու մեջ, քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածու Ռոբին Դաննիգանը Սենատում կայացած նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը Վրաստանում վտանգավոր գործողություններ է իրականացնում, այդ թվում՝ ապատեղեկատվություն տարածում, ինչը լրջորեն ազդում է երկրի վրա:

2023 թվականի փետրվարին, Վրաստանում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,8 տոկոս, իսկ հունվար-փետրվարի միջին ցուցանիշը՝ 7,1 տոկոս։

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը մասնակցել է ISET հետազոտական ​​ինստիտուտի կազմակերպած Վրաստանի գյուղատնտեսության ոլորտը Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) պահանջներին մերձեցնելու շուրջ քննարկմանը:

Ախալքալաքի քաղաքապետարանում Վրաստանի կրթության և գիտության նախարարության «Իմ առաջին համակարգիչը» ծրագրի շրջանակներում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները անհատական համակարգիչներ ստացան: