Թբիլիսիում բացվում է Agro Expo գյուղատնտեսական ամենամյա ցուցահանդեսը

Թբիլիսիի Expo Georgia ցուցահանդեսային սրահում նոյեմբերի 20-22-ը տեղի կունենա գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդեսը։

Գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, խմիչքների, վերամշակման եւ փաթեթավորման տեխնոլոգիաների Agro+Food+Drink+Tech Expo Georgia 18-րդ միջազգային ցուցահանդեսում գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող բազմաթիվ ընկերություններ կկիսվեն իրենց փորձով։

«Սա անթերի մի տարածք է, որտեղ դուք կարող եք արդյունավետ կերպով օգտագործել բոլոր հնարավորությունները»,- վստահեցնում են կազմակերպիչները:

Ցուցահանդեսի նպատակը սպառողին վրացական շուկայի հետ ծանոթացնելն է, ֆերմերների միջև գործնական կապեր ստեղծելը: Տեղական ընկերությունները գործնական հարաբերությունների հնարավորություն կունենան նաև օտարերկրյա ընկերությունների հետ:

Նախորդ տարի միջազգային փառատոնին մասնակցել է ավելի քան 16 երկիր ներկայացնող մոտ 100 կազմակերպություն։ Վրաստանից շուրջ 2300 ֆերմեր ցուցադրել է վրացական արտադրանքը: