Վրաստանում ՄԻԱՎ վարակակիրների թիվն ավելացել է

2018 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով, Վրաստանի իմունոլոգիայի հետազոտական կենտրոնում ՄԻԱՎ վարակակիրների 517 դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 49-ով ավելի է:

Հետազոտության համաձայն, Վրաստանում այսօր ՄԻԱՎ-ով վարակված 7 հազար 283 մարդ է ապրում, նրանց թվում մեծ թիվ են կազմում տղամարդիկ՝ ավելի քան 5,4 հազար, կանայք՝ 1,8 հազար: Հիվանդների մեծամասնությունը 29-39 տարեկան քաղաքացիներ են:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը Վրաստանում ավելի քան 1,4 հազար մարդու կյանք է խլել, նրանցից 48-ը երեխաներ են: Վարակակիրների մեծ մասը գրանցված է մայրաքաղաք Թբիլիսիում, այնուհետև Սամեգրելոյում և Իմերեթիում:

Վարակումը տեղի է ունենում ՄԻԱՎ վարակակրի հետ սեռական հարաբերություն ունենալիս: