«Яндекс»-ը վրաստանյան շուկայում տեղը չի գտնում

Վրաստանյան շուկա մուտք գործել փորձող «Яндекс» տաքսի ծառայությունը կրկին սկանդալի կենտրոնում է: Ընկերության վարորդներից մեկը դիմել է Ոստիկանություն և հայտնել, որ մի ուղևոր իրեն ֆիզիկական և բարոյական վնաս է պատճառել: Այս կապակցութամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հաղորդել են, որ մեկ քաղաքացի է ձերբակալվել վարչական օրենսգրքի 166` մանր խուլիգանություն հոդվածով:

Հիշեցնենք, որ ռուսական «Яндекс» տասքի ծառայությունը վրացական շուկա մտավ հուլիսի 23-ին, ինչն առաջին իսկ օրերից առաջացրեց հանրության որոշ հատվածի վրդովմունքը, քանի որ ընկերության քարտեզների վրա Վրաստանը նշված է առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Սրանով ընկերությունը փաստացի խախտում է Վրաստանի՝ օկուպացված տարածքների մասին օրենքը: Ընկերությունը, սակայն,  այս մեղադրանքը չի ընդունում:

Ի դեպ, ինչպես Հայաստանի պարագայում, Վրաստանում ևս տաքսի ծառայության սակագներն անհամեմատ ցածր են շուկայում գործող մյուս ընկերությունների և հատկապես անհատ տաքսիստների առաջարկածներից:

Թողնել պատասխան