Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Ռումեն Ռադևին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է ձախ կենտրոնամետ «Առաջադիմական Բուլղարիա» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռումեն Ռադևին՝ Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Ըստ Իրակլի Կոբախիձեի հայտարարության՝ Վրաստանն անհամբերությամբ սպասում է Բուլղարիայի հետ «վաղեմի բարեկամության հետագա ամրապնդմանը և հզոր գործընկերության խորացմանը»:

Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիայում ապրիլի 19-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկրի նախկին նախագահի դաշինքը ձայների 44,5%-ով զբաղեցրել է առաջին տեղը։ Ռադևի ընդդիմախոսները նրան համարում են եվրոսկեպտիկ և ռուսամետ կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ: