Ակտիվիստները փակել են Արդարադատության տան տարածքի ճանապարհները

Թբիլիսիում «Ռիոնիի կիրճի պաշտպաններն» ու նրանց մի քանի հազար աջակիցները կեսօրից հետո, ինչպես խոստացել էին, սկսել են քաղաքի «կաթվածահարումը»:

Այս պահին ցուցարարները երթով տեղափոխվել են Թբիլիսիի կենտրոնում տեղակայված Արդարադատության տան տարածք, որտեղ փակել են Քուռ գետի աջ ափի ճանապարհի երթևեկությունը:

Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում միանալ իրենց, վանկարկում են` «դուրս արի’, դուրս արի’»:

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությունը հենց Արդարադատության տանն է տեղակայված, իսկ ցուցարարների պահանջներից մեկը Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականն է:

Նշենք, որ նախօրեին Թբիլիսիի Հանրապետության հրապարակում մեծամասշտաբ ակցիայի ընթացքում «Ռիոնիի կիրճի պաշտպանների» գլխավորությամբ հազարավոր քաղաքացիներ իրենց պահանջները ներկայացրին իշխանությանն ու ժամանակ տվեցին մինչև մայիսի 24-ի կեսօր. պահանջները չիրականացնելու դեպքում` խոստացել էին, որ ցույցի մասշտաբները կաճեն ու, հետևաբար, կաթվածահար կանեն ողջ Թբիլիսին, կարգելափակեն բոլոր պետական շենքերի մուտքերը, ոչ ոք տեղաշարժվել չի կարողանա: Ցուցարարները նախօրեին վրաններ էին տեղադրել ու գիշերել հրապարակում:

Իշխանությունը ՀԷԿ-ի թեմայով. Վերջնագրերով խոսելն 90-ականներն է հիշեցնում

Քաղաքը կաթվածահար կանենք. ակտիվիստները կառավարությանը մինչև կեսօր ժամանակ են տվել

«Ռիոնիի պաշտպանները», կառավարությունն ու թուրքական ընկերությունը