Այսօրվանից Աբխազիան կօգտագործի Էնգուրիի ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան

Աբխազիան ապրիլի 1-ից կօգտվի Էնգուրիի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայից։

Մարտի 31-ի ժամը 00:00-ից դադարեցվել է Ռուսաստանի Դաշնությունից էլեկտրաէներգիայի ձմեռային մատակարարումը։

Հաղորդագրության համաձայն՝ Էնգուրիի ՀԷԿ-ի ջրամբարում ջրի մակարդակը պահպանելու համար Աբխազիան 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գիշերը և հանգստյան օրերին Ռուսաստանից էլեկտրաէներգիա է գնել։ Հունվարից մինչև մարտի վերջը Ռուսաստանն Աբխազիային էլեկտրաէներգիա է մատակարարել անվճար։