Տեսանյութ. Վրաստանում Covid-19-ի դեմ պատվաստվելու համար համընդհանուր գրանցում է սկսվում

Վրաստանում մեկնարկում է Covid-19-ի դեմ պատվաստման համընդհանուր գրանցումը: 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են նախնական գրանցվել վարակի դեմ պատվաստվելու համար: 

Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել:

Էջում գրանցված քաղաքացիների քանակը ամեն րոպեի ընթացքում փոխվում է: Գրանցվելու համար քաղաքացին պարտավոր է մի քանի պարտադիր դաշտ լրացնել, օրինակ՝ անձնական համարը, ծննդյան տարեթիվը, հեռախոսի համարը, որին կուղարկվի SMS կոդը, վերջում անհրաժեշտ է սեղմել «գրանցում» կոճակը:

Վրաստանում հատուկ խմբերի համար պատվաստման գործընթացը սկսվեց մարտի 15-ից: Ապրիլի 19-ի դրությամբ երկրում պատվաստվել է ավելի քան 30 հազար քաղաքացի:

Գրանցման մեկնարկից րոպեներ անց (ժամը 18:10 դրությամբ) նախնական գրանցում է անցել շուրջ 5000 քաղաքացի: