Covid-19-ի դեմ պատվաստվածների թիվը Վրաստանում ավելանում է

Մայիսի 24-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է  113 000 մարդ: Լրիվ պատվաստման կուրսն անցել է 16 555 քաղաքացի: Նախորդ շաբաթ Վրաստանում պատվաստվել էր 89 260 մարդ:

Հատկանշական է, որ մայիսի 19-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել էր  97 153 մարդ, լրիվ պատվաստման կուրսն անցել էր 15 513 քաղաքացի:

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Այժմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար կարող են գրանցվել 45 տարեկանից բարձր քաղաքացիները:

18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումն ընթանում է չինական «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով: Այսօրվանից 18 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստվում են «Սինովակ» տեսակի պատվաստանյութով:

Պատվաստման գործընթացն իրականացվում է կամավորական սկզբունքով: Պատվաստվելու համար նախապես պետք է գրանցվել:

Մանրամասն տեսանյութում՝