Վրաստանից աննախադեպ քանակությամբ կարտոֆիլ է արտահանվել

2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանից արտահանվել է աննախադեպ՝ 1,8 մլն դոլար արժողությամբ` 7 938 տոննա կարտոֆիլ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այլ երկրներում իրացվել է 197 հազար դոլար արժողությամբ 1 405 տոննա կարտոֆիլ։

Ինչ վերաբերում է նախքան համավարակը եղած տվյալներին, ապա 2020 թվականի հունվար-փետրվարին Վրաստանը վաճառել է 486 տոննա կարտոֆիլ՝ ընդամենը 87 հազար դոլար արժողությամբ։

Հատկանշական է, որ Վրաստանից այսքան մեծ ծավալի կարտոֆիլի արտահանում չէր գրանցվել։

Այն երկրները, որտեղ Վրաստանն այս տարվա առաջին երկու ամիսներին արտահանել է ամենամեծ քանակությամբ արտադրանքը, հետևյալն են.

  • Ռուսաստան՝ 1,2 մլն դոլար՝ 2 969 տոննա,
  • Ադրբեջան՝ 532 հազար դոլար՝ 4 357 տոննա,
  • Ուկրաինա՝ 39,1 հազար դոլար՝ 369 տոննա,
  • Հայաստան՝ 20,5 հազար դոլար՝ 56.9 տոննա,
  • Մոլդովա՝ 18,5 հազար դոլար՝ 185.4 տոննա։