2017 թվականին աղքատության մակարդակը նվազել է 0,1 տոկոսով. GeoStat

2017 թվականին Վրաստանում աղքատության մակարդակը նախորդ՝ 2016 թվականի համեմատ նվազել է 0,1 տոկոսով և կազմում է 21,9 տոկոս: Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է ազգային վիճակագրական ծառայության (GeoStat) գործադիր տնօրեն Գոգիտա Թոդրաձեն:

Այս թվում կանայք կազմում են 21,6 տոկոս, տղամարդիկ՝ 22,4 տոկոս:

GeoStat-ն օրեր առաջ հրապարակել էր նաև գործազրկության մակարդակի վերաբերյալ ցուցանիշը, որի համաձայն՝ Վրաստանում 2017 թվականին 2016 թվականի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 0,1 տոկոսով՝ կազմելով 13,9 տոկոս:

Թողնել պատասխան