Այսօր Վրաստանում նշվում է ՆԳ նախարարության և ոստիկանության 100-ամյակը

Ներքին գործերի նախարարությունն այսօր նշում է ոստիկանության և նախարարության ստեղծման 100-ամյակը: ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ տոնական միջոցառումները կմեկնարկեն ժամը 17:00-ին, Լիսի լճի մոտակայքում:

Միջոցառմանը կմասնակցեն փոխվարչապետ և ՆԳ նախարար Գիորգի Գախարիան, Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Ներքին գործերի նախարարությունը Լիսի լճի մոտակայքում կցուցադրի տեխնիկա և սարքավորումներ:

Միջոցառումը կեզրափակվի տոնական համերգով:

Թողնել պատասխան