Կորոնավիրուսի մարտի 30-ի տվյալները Վրաստանում

Մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 673 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  281 145 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է 30 751 թեստավորում, որից 23 361-ը հակամարմինների թեստով, 7 390-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 298 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 272 899 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3 773 :

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.19  %, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.69%, վերջին 7 օրվանը՝ 1.60%: