Բոլոր վրացիները կվերադառնան Վրաստան. Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հանդիպումից հետո Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Քրիստիան Կլոսը հայտարարել է, որ ապաստան փնտրողների գրեթե բոլոր հայտերին բացասական պատասխան կտրվի և բոլոր վրացիները կվերադառնան Վրաստան, եթե անհրաժեշտ լինի, նույնիսկ, ստիպողաբար:

Հանդիպմանը խոսվել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմի շրջանակներում Վրաստանի քաղաքացիների միգրացիայի և այլ խնդիրների վերաբերյալ:

Վրաստանի քաղաքացիներին Գերմանիայից զանգվածային արտաքսումից (դեպորտ) հետո, Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչներն առաջին անգամ են Վրաստան եկել: Նրանք իշխող թիմի հետ հանդիպման ժամանակ խոսել են ապաստան հայցողների թվի աճի վերաբերյալ: Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչների գնահատմամբ, Վրաստանի առանց մուտքի արտոնագրի ռեժիմին վտանգ է սպառնում:

Թողնել պատասխան