Ֆրանսիան մտահոգված է ապաստան փնտրողների կողմից կատարված հանցագործությունների թվի աճով. դեսպան

«Մտահոգված ենք, որ ապաստան փնտրողների կողմից իրականացվող հանցագործությունները Ֆրանսիայում ավելացել են»,- այս մասին ասել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Դեսպանը խոսել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմը ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների աճի մասին:

Մոնյեի հայտարարությամբ, Ֆրանսիան այս պահին Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի դադարեցում չի պահանջում, «քանի որ դրանով կտուժեն նաև օրինապահ քաղաքացիները»: Դեսպանը Վրաստանի իշխանություններին սահմանը վերահսկելու կոչ է արել:

«Մտահոգված ենք, որ ապաստան փնտրողների կողմից կատարված հանցագործությունները Ֆրանսիայում ավելացել են: Ավելի բարձր ցուցանիշ է Գերմանիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, Ավստրիայում և այլ երկրներում: Երբ ասում ենք, որ ավելացել է, հաճախ դա 100 տոկոսից ավելի է: Հնարավոր է՝ որոշ երկրներ առանց վիզային ռեժիմի դադարեցում պահանջեն, սակայն Ֆրանսիան այս փուլում նման մտադրություններ չունի»,- հայտարարել է դեսպանը:

Լուսանկարը` Rustavi 2-ի

Թողնել պատասխան