Վրացական կաթնամթերքի վերամշակման երկու գործարաններ մուտք կգործեն ռուսական շուկա

Վրացական կաթնամթերքի վերամշակման երկու գործարաններ նոյեմբերից կկարողանան մուտք գործել ռուսական շուկա։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` որոշումը հայտարարվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) հոկտեմբերի 20-22-ը Թբիլիսիում կայացած անասնաբուժական արտադրանքի կարգավորման համակարգերի ամրապնդման վերաբերյալ տարածաշրջանային սեմինարում, որին մասնակցել են նաև Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ներկայացուցիչները։

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը չի նշում, թե որ վրացական ընկերությունների մասին է խոսքը։