ՆԳՆ-ն ընդդիմադիրներին հարցաքննելու համար դատարան է դիմել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունն ընդդիմադիր գործիչներ Իրակլի Օքրուաշվիլիին, Գիգի Ուգուլավային և Գիա Բարամիձեին հարցաքննելու պահանջով դիմել է դատարան:

Ինչպես տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից, մագիստրատ դատավորների առջև հարցաքննման միջնորդության համար են դիմել, քանի որ վերոնշյալ երեք անձինք հրաժարվում են քննչական մարմին ներկայանալ:

«Ուգուլավան, Բարամիձեն և Օքրուաշվիլին հրաժարվել են ՆԳՆ ներկայանալ: ՆԳՆ-ն դիմել է դատարան, որպեսզի այս անձինք հարցաքննվեն մագիստրատ դատավորների առջև»,- ասվում է հայտարարության մեջ: