Ախալքալաքում հակամարմինների, ՁԻԱՀ-ի և հեպատատիտ C-ի անվճար թեստավորում է անցկացվում

Վրաստանի հանրային առողջության պահպանման կենտրոնը Ախալքալաքի մունիցիպալիտետում հակամարմինների, ՁԻԱՀ-ի և հեպատիտ C-ի անվճար թեստավորման ակցիա է անցկացնում։ Այս մասին հայտնում են Ախալքալաքի մունիցիպալիտետից:

«Ակցիային համաձայնել են մասնակցել նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի աշխատակիցները։ Նրանց 90 տոկոսն անցել է անվճար թեստավորում» — նշված է ավագանու տարածած հաղորդագրության մեջ: 

Ախալքալաքի ավագանին հատնում է իր շնորհակալությունը Վրաստանի հանրային առողջության կենտրոնին՝ այս ակցիան անցկացնելու համար։