Եթե ​​պարտվենք Ուկրաինայում, Պուտինը կշրջվի Վրաստանի և Մոլդովայի դեմ. Ֆարկաս

Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Էվելին Ֆարկասը կարծում է, որ եթե Ուկրաինան պարտվի, ապա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշրջվի Վրաստանի և Մոլդովայի դեմ:

CNN-ին տված հարցազրույցում Էվելին Ֆարկասն ասել է, որ ռուսական բանակի լոգիստիկ (նյութատեխնիկական) և հաղորդակցման խնդիրներն ի հայտ են եկել դեռևս 2008 թվականին:

«Նրանք այսօր էլ ունեն նույն խնդիրները, ինչ 2008 թվականի Օգոստոսյան պատերազմի ժամանակ» — ասել է Ֆարկասը: