Նրանք, ովքեր մտածում են չեզոքությունը կփրկի Վրաստանը, մոլորության մեջ են

«Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցաւթյան առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքով՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրումից առաջ լավ կլիներ անվտանգության նոր միջավայրի ստեղծումը։

Վաշաձեի խոսքով՝ հիմա Ուկրաինայի հետ քննարկումները հենց անվտանգային նոր երաշխիքների ստեղծմանն է միտված և սխալ է այն եզրակացությունը, թե Կիևը պատրասվում է ապառազամականցվել կամ չեզոքություն հայտարարել։
«Որոշ խմբեր խոսում են չեզոքության մասին և, ցավոք, չեն հասկանում այսօր առկա աշխարհաքաղաքական իրավիճակը»,- ասել է Գիորգի Վաշաձեն։ 

Ինչպես Վաշաձեն է նշում՝ «բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ չեզոքությունը կփրկի Վրաստանը, մոլորության մեջ են»։ 

Հիշեցենք՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 17-ին կայացած դատական նիստի ժամանակ հայտարարել էր, թե ինքը տեղեկություն է ստացել տարբեր երկրների դիվանագիտական ​​ծառայություններից և «այդ թվում լուրջ երկրի հատուկ ծառայություններից», որ Ռուսաստանը սադրանք է պատրաստում Վրաստանի օկուպացված տարածքներում, որպեսզի Վրաստանի կառավարությունից պահանջի չեզոքություն  հայտարարել։ 

Նշենք, որ ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը մի շարք պայմաններ է դրել Ուկրաինայի առաջ։ Դրանց թվում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ինչպես նաև Ղրիմի ճանաչումը՝ որպես Ռուսաստանի մաս, իսկ Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները՝ որպես անկախ։ 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում փոխզիջումների ձևաչափերը կորոշվեն հանրաքվեով։