Երթ Թբիլիսիում՝ ի պաշտպանություն Դյուշենի համախտանիշով երեխաների

Երեկ` մայիսի 17-ին, երբ Վրացական Ուղղափառ եկեղեցին և «Վրացական երազանք»-ի կառավարությունը նշում էին «Ընտանիքի սրբության օրը», մայրաքաղաքում կրկին անցկացվեց հանրահավաք-երթ՝ պահանջելով Դյուշենի մկանային դիստրոֆիայով տառապող երեխաների համար դեղորայքի ապահովումը։

Անվասայլակով երեխաները, նրանց ծնողները և կողմնակիցները հավաքվել էին Ռուսթավելիի մետրոյի կայարանում, ապա ուղղվել դեպի կառավարության շենք։

Ցուցարարները կարմիր փուչիկներ էին վեր պարզել։

Պատրիարքարանի կազմակերպած երթին հանդիպեցին նաև Դյուշենի համախտանիշով երեխաները և նրանց ծնողները։