Վրաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Վրաստանում մարտի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Շրջակա միջավայրի գործակալության հաղորդմամբ, մարտի 7-8-ին արևմտյան Վրաստանի ցածրադիր գոտիներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +20, +25 աստիճան, իսկ մարտի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով: 

Արևելյան Վրաստանի հարթավայրերում ջերմաստիճանը կմնա +17, +22 աստիճանի սահմաններում:

Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Մարտի 6-9-ին օդի ջերմաստիճանը կլինի +18, +20 աստիճան, իսկ մարտի 10-ին կբարձրանա մինչև +22 աստիճան: