Վրաստանի և Կատարի ներկայացուցիչները քննարկել են Վրաստանում բնապահպանական միջոցառումներ անցկացնելու հարցը

Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարարը հանդիպել է Կատարի բնապահպանության նախարարին։ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Թանդիլաշվիլին ներկայացրել է Վրաստանի կողմից իրականցվող միջոցառումները՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ։ 

Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել է նաև թափոնների կառավարմանն ու վերամշակմանը վերաբերող հարցեր։ Ինչպես նշել է Կատարի բնապահպանության նախարարը, ապագայում կարևոր է Վրաստանի հետ բնապահպանական խնդիրների վերաբերյալ համագործակցության հուշագրի ստորագրումը։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կատարում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլոզ Ռևազիշվիլին։