Խոբիի հրդեհից 7 մարդ է տուժել

Խոբիում տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորվածներից մի քանիսի առողջական վիճակը ծանր է:

Նրանց տեղափոխել են Թբիլիսիի այրվածքբանական կենտրոն: Հրդեհի հեևանքով 7 մարդ վիրավորվել է:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, առկա տվյալներով, տան բնակիչները կրակ վառելու համար բենզին են օգտագործել, ինչը պայթյուն է առաջացրել: