Ընդդիմությունը կշարունակի լայնածավալ բողոքի ցույցերը

Ընդդիմությունը հայտարարում է, որ կշարունակեն արգելափակել պետական կառույցների մուտքերը, ինչպես նաև մինչև շաբաթվա վերջ կհայտարարեն հաջորդ լայնամասշտաբ բողոքի ցույցի անցկացման օրը։

Ընդդիմության առաջնորդներն այս մասին հայտարարել են Լեյբորիստական ​​կուսակցության գրասենյակում միասնական խորհրդակցություններ անցկացնելուց հետո:

«Խաղաղ, ոչ բռնի գործընթացը շարունակվում է: Ընդդիմությունն ունի գործողությունների միասնական ծրագիր: Մենք կշարունակենք արգելափակել խորհրդարանի մուտքերը: Խորհրդարանի օրակարգի համաձայն՝ կհայտարարենք լայնածավալ հանրահավաքի անցկացման ամսաթիվը: Ուրբաթ կներկայացնենք փակուղուց ելք առաջարկող օրենսդրական մեր նախագիծը», — ասել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Հիշեցնենք՝ ընդդիմությունը չի ընդունում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի՝  աշխատանքային ռեժիմին վերադառնալու առաջարկը։

Հավելենք՝ նախօրեին լուսաբացին ոստիկանականությունը հատուկ ուժ կիրառելով ցրեց խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին: