Զուգդիդիի ընտատեղամասի միջադեպով քննություն է ընթանում

Նախօրեի միջադեպի հետ կապված դեռևս ձերբակալություններ չկան: Ներքին գործերի նախարարությունը չի հստակեցնում` հարցաքննվել են, թե` ոչ հարձակման մասնակից մարզիկները:

Նախարարության տեղեկությամբ` գործով մի շարք փորձաքննություններ են իրականացվում, հարցաքննվում են վկաներ, սակայն կոնկրետ ովքեր են` քննության գաղտնիությունից ելնելով` չի հրապարակվում: Հիշեցնենք, որ նախօրեին`  Զուգդիդիի շրջանի Կորցխելի գյուղի ընտրական տեղամասի տարածքում, միջանկյալ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բախում է տեղի ունեցել: Տուժել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Գիգա Բոկերիան, Թենգիզ Գունավան, Նիկա Մելիան: Ըստ նախնական տեղեկությունների` մահակներով բախումը տեղի է ունեցել մարզիկների եւ ընդդիմադիր գործիչների միջեւ:

Միջադեպին արձագանքել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին, ով տեղի ունեցածը մտահոգիչ է որակել: Ըստ դեսպանի` ժողովրդավարական հասարակության համար անընդունել են նմանօրինակ բռնությունները: Նա հույս է հայտնել, որ իշխանությունները լիարժեք կհետաքննեն մայիսի 22-ի միջադեպը. «Պետք է վերջ դնել բռնությանը, այսպիսի երևույթների համար ժողովրդավարական երկրում ու քաղաքակիրթ հասարակության մեջ տեղ չկա` առավելևս ընտրական տարում»,-  ասել է Կելլին:

Թողնել պատասխան