Թբիլիսիում տեխնոլոգիական ինստիտուտ կկառուցվի

Տեխնոլոգիական ինստիտուտի ծրագրի շնորհանդեսի ժամանակ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ Վրաստանում սկսվում է հազվագյուտ, թանկարժեք և մեծ հեռանկար ունեցող ծրագիր, որը մեծ ավանդ է բերելու ինչպես երկրին, այնպես էլ տարածաշրջանին. «Այսօր շատ կարևոր նախաձեռնության հիմք է դրվում, տեխնոլոգիական ինստիտուտի կառուցումը դարակազմիկ իրադարձություն է,  և ես ողջունում են բոլոր նրանց, ովքեր հիմա կիսում են մեր ուրախությունը: Ինչպես գիտեք, մի քանի միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը ֆինանսավորում է «Քարթու» միջազգային բարեգործական հիմնադրամը, համոզված եմ, որ ինստիտուտը դառնալու է տարածաշրջանի ամենահեռանկարային գիտակրթական կենտրոններից մեկը»:

Նոր կառուցվող տեխնոլոգիական ինստիտուտը իր հնարավորություններով կլինի աշխարհում հինգերորդը` Իտալիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Ավստրիայի ինստիտուտներից հետո:

скачанные файлыՎրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իշավիշվիլին հայտարարել է, թե` «նացիոնալները ոչնչացրել են գիտության ոլորտը»: Պատասխանելով «Ռուստավի 2» հեռուստաընկերության լրագրողի այն հարցին, թե ուշացած չի՞ արդյոք տեխնոլոգիական ինստիտուտի կառուցումը`  Կառավարության նախկին ղեկավարը խորհուրդ է տվել Միացյալ ազգային շարժման անդամներից իմանալ` ինչու են նրանք ոչնչացրել գիտությունը.

«Լավ կլիներ, որ նրանք գիտությանն ուշադրություն դարձնեին, ոչ թե կործանեին այս ոլորտը: Դուք հարց եք տալիս, բայց ավելի լավ կլինի նրանցից ճշտել, ում քարոզիչն է ձեր հեռուստաընկերությունը: Իշխանության գալուց հետո մենք ուշադրություն դարձրինք գիտության վրա, իսկ հիմա` նոր թիմը, նոր ուժերով, քաղաքական գործիչներ և գիտնականներ, կանեն ամեն ինչ` երբեմնի արժանապատվությունը վերադարձնելու համար»,-ասել է Իվանիշվիին` տեղեկացնելով, որ ներկայիս բյուջեն ևս ի վիճակի չէ իրականացնել այս ծրագիրը, այն հիմնականում մասնավոր ֆինանսավորման հաշվին է իրականանում:

 

Թողնել պատասխան