«Մեղավորը կպատժվի». Կվիրիկաշվիլին` Վրաստանի քաղաքացու սպանության մասին

Վարչապետն անձամբ կցավակցի Գիգա Օտխոզորիայի` Զուգդիդիում ապրող ընտանիքին: Կվիրիկաշվիլիի նշել է, որ այս սառնասիրտ սպանությունն իրականացվել է զինված անձանց կողմից:

«Իհարկե, ես մտադիր եմ մեկնել և ցավակցել ընտանիքին: Սա սարսափելի դեպք է, պետությունը պատասխան կունենա այս միջադեպի համար»: Վարչապետն ասում է` վրացական կողմը սպասում է, թե  դե-ֆակտո ինչպես են արձագանքելու Աբխազիայի իշխանությունները. «Կսպասենք, կտեսնենք, բայց մենք փորձելու ենք մեր գործընկերների, միջազգային գործընկերության մասնակցությամբ հասնել նրան, որ մեղավորը պատժվի: Որեւէ մեկին չի ներվի անմեղ մարդու արյունը` ով էլ որ նա լինի»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վրաց-աբխազական` Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում, Խուրչ-Նաբակեւի սահմանակետում, ենթադրաբար հրազենով` սահմանապահը սպանել էր Վրաստանի քաղաքացի Գիգա Օտխոզորիային:

Թողնել պատասխան