Ավտոմեքենայի տեխզննում չանցնելու դեպքում կսահմանվի 300-500 լարի տուգանք

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» կատարված փոփոխությունը, ըստ որի` փոխվում է տրանսպորտային միջոցը վարելու կամ այլ անձի փոխանցելու համար սահմանված պատասխանատվությունը, և եթե սահմանված կարգով չի ենթարկվել պարբերական տեխզննման:

Ըստ օրենքի նախագծի՝ տեխզննում անցնելու պարտավորությունը չկատարելու, նման տրանսպորտային միջոցը վարելու կամ այլ անձի շահագործման նպատակով հանձնելու համար եթե ​​մեկ անգամ տուգանված անձը համապատասխան տուգանքի նշանակման օրվանից 30 օրվա ընթացքում կրկին կատարի նույն արարքը` կտուգանվի. ֆիզիկական անձը` 150 լարի, իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռնարկատերը՝ 300 լարի:

Նույն սկզբունքով նշված իրավախախտման կրկնության դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 300 լարիի չափով, իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռնարկատերը՝ 500 լարիի չափով։

Դրանից հետո տեխզննում չանցնելու համար տուգանք նշանակելուց 30 օր հետո յուրաքանչյուր հաջորդ իրավախախտման դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարի, իրավաբանական անձը և/կամ անհատ ձեռնարկատերը՝ 700 լարի։