Քսենոֆոբիայի դեմ պետք է քայլեր ձեռնարկել. Թալակվաձե

«Հանրության համար անընդունելի է ատելության լեզվի կիրառումը, հատկապես լրատվամիջոցներում քսենոֆոբիան և ագրեսիվ բովանդակությունը, որը հնարավոր է անչափահասների վրա խիստ բացասական հետևանքներ ունենա», — այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով կարևոր է եվրոպական չափանիշներին համապատասխան կանոնակարգերի ընդունումը:

«Պատրաստ ենք վերադառնալ այն օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերվում էր ատելության լեզվին ու քսենոֆոբիային, լրատվամիջոցներում այն չափանիշների  ստեղծմանը, որոնք կպաշտպանեն ինչպես անչափահասներին, այնպես էլ ողջ հանրությանը», — հայտարարել է Թալակվաձեն՝ հավելելով, որ նախընտրական ժամանակահատվածում բազում տեսանյութեր ու գովազդներ են պատրաստվել, որոնք լի են եղել ատելության լեզվով: