Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին մահացու կլինի մեր հարաբերությունների համար. Կարասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն պարզ հայտարարեց, որ անհրաժեշտ է արագացնել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: «Մեր կարծիքով սա մահացու կլինի մեր հարաբերությունների համար», — հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Այս մարդիկ կարծում են, որ Վրաստանը որոշ բլոկի մաս է կազմում, որի վրա կարելի է հենվել Ռուսաստանի դեմ որոշ գործողություններ իրականացնելու հարցում: Նրանք պատրաստվում են ՆԱՏՕ-ի դեկտեմբերի գագաթնաժողովին: ԱՄՆ-ի պետքարտուղարը  պարզ հայտարարեց, որ անհրաժեշտ է Վրաստանին արագացված կերպով ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում: Սա մեզ ոչ միայն անհանգստացնում է, այլ կարծում ենք, որ մահացու կլինի մեր հարաբերությունների համար»,- հայտարարել է Կարասինը:

Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Պրահայում տեղի ունեցավ Ռուսաստանի հետ հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հերթական հանդիպումը: