Կալաձեն ցուցարարներին միջնամատ է ցույց տվել

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալակեն, ով ներկա էր «Վրացական երազանքի» գրասենյակում խորհրդարանական մեծամասնության նիստին, դուրս գալու ժամանակ ցուցարարներին միջնամատ է ցույց տվել: Տեսանյութը նկարահանել է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը:

Ցուցարարները կուսակցության գրասենյակի մոտ հավաքված էին առավոտից: Նրանք  իշխող թիմից պահանջում էին կատարել խոստումը և կողմ քվեարկել ընտրական համակարգի փոփոխության նախագծին:

Նշենք, որ խորհրդարանը նշված փոփոխությանը քիչ առաջ դեմ քվեարկեց: