Վիզայի ազատականացման դադարեցման մասին խոսակցություններն անհիմն են. Բախտաձե

Խոսակցություններն այն մասին, թե Վրաստանի քաղաքացիների համար հնարավոր է դադարեցվի Եվրամիության անդամ պետություններ առանց վիզայի մուտքը, անհիմն են։  Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ պատասխանելով վիզայի ազատականցման ռեժիմի դադարեցման վտանգի վերաբերյալ հարցին:

«Իհարկե, սա, ինչպես  շատ այլ խոսակցություններ, չի համապատասխանում իրականությանը: Երբ մենք խոսում ենք ԵՄ-Վրաստան վիզայի ազատականացումից, կամ ասոցացման համաձայնագրից, դա չի նշանակում, թե ինչ-որ մեկի նվաճումն է: Սա Վրաստան պետության նվաճումն է, և մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, պետք է զգանք այդ պատասխանատվությունն ու ըստ այդմ գործել ընձեռված հնարավորությունից օգտվելիս»,- հայտարարել է Բախտաձեն: