Թրամփը ստորագրեց Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացման մասին օրենսդրական ակտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրենսդրական ակտ, որը, ի թիվս այլ հարցերի, ներառում է նաև Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի/Հարավային Օսիայի օկուպացիայի հետ կապված հարցեր: Գրում է netgazeti.ge-ն:

Մասնավորապես, այս օրենքի համաձայն, որևէ պետություն չի կարող ֆինանսական օգնություն ստանալ ԱՄՆ-ից, որը կճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ կունենա նրանց հետ: Հոդվածում նշվում է, որ Աբխազիան և Հարավային Օսիան Վրաստանի տարածքն են, որոնք բռնագրավված են Ռուսաստանի կողմից:

Բացի այդ, ԱՄՆ-ն դեմ է ցանկացած օգնության (վարկի կամ երաշխիքի) ցանկացած ծրագրի, որը խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: