Ընտրողները կորոշեն Սաակաշվիլիի ապագան. Ռատիանի

«Կարևորը քաղաքական հետապնդում չլինի,  բնական է, որ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան»,- ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Սերգո Ռատիանին, ով մի խումբ գործիչների հետ 2016-ին լքել է Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում»-ը:

Նրա խոսքով, այն «ռեժիմը», որը քաղաքական հետապնդումներ է իրականացնում, մշտապես պարտվում է:

«Նման ռեժիմի պայմաններում ևս լինում են մարդիկ, ովքեր չեն ենթարկվում անօրինական հրամաններին։ Տեսանք մի դատավորի, որը բոլորովին այլ որոշում կայացրեց: Կարևորը քաղաքական հետապնդում չլինի այստեղ, բնական է,  որ նա պետք է վերադառնա Վրաստան։ Ընտրողները կորոշեն Սաակաշվիլիի ապագան»,- հայտարարել է Ռատիանին:

Թողնել պատասխան