Բախտաձեն ելույթ կունենա ԵԽ խորհրդարանական վեհաժողովում

Ապրիլի 10-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հանդես կգա Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Վարչապետը ապրիլի 9-10-ը աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:

Ինչպես տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից, վարչապետը կհանդիպի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլեն Մորի Պասկիեի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից լրատվամիջոցների համար համատեղ հայտարարությամբ հանդես կգան:

«Կառավարության ղեկավարը կայցելի նաև ԵԽ-ում Վրաստանի մշտական ներկայացուցչություն, որտեղ կիրակնօրյա դպրոցի աշակերտների հետ զրույց կունենա:

Այցի ավարտին վարչապետը կհյուրընկալվի Եվրախորհրդում Վրաստանի անդամակցության 20-ամյա տարեդարձի պաշտոնական ընդունելությանը», — ասվում է հաղորդագրության մեջ: